Mark Twain '' The Prince and the Pauper''
- Price: 2900 AMD
-
Quantity:
remove addshopping_cart Add to Cart
- Unit: pcs
- Brand: Էդիթ Պրինտ
Առաքումը Երևանում՝ Անվճար
Առաքումը դեպի ՀՀ մարզեր և Արցախ՝ 500 դրամ
«Արքայազնը և աղքատը» Մարկ Տվենի հանրահայտ վեպն է, որն առաջին անգամ լույս է տեսել 1881թ. Կանադայում և ապա 1882թ.՝ ԱՄՆ-ում: Հեղինակի առաջին փորձն է պատմական գեղարվեստական գրականության ժանրում: Դեպքերը տեղի են ունենում 1537թ. Լոնդոնում՝ երկու պատանիների շուրջ, որոնք ունեն միանման արտաքին տեսք: Մեկի անունը Թոմ Քենթի է, որը աղքատ ընտանիքից է և ունի բռնարար հայր, մյուսը արքայազն Էդվարդն է՝ Հենրիխ VIII-ի որդին:
Վերադառնալով եվրոպական երկրորդ շրջագայությունից՝ Տվենը ուսումնասիրում է Անգլիայի և Ֆրանսիայի պատմությունը: Նա ի սկզբանե մտադրվել էր այս պատմության վերաբերյալ պիես գրել, որի ժամանակաշրջանը կլիներ Վիկտորյական Անգլիան, սակայն այնուհետև որոշեց այն տեղափոխել ավելի հին ժամանակաշրջան: