Jerome K. Jerome ''Three Men in the Boat''
- Price: 2900 AMD
-
Quantity:
remove addshopping_cart Add to Cart
- Unit: pcs
- Brand: Էդիթ Պրինտ
Առաքումը Երևանում՝ Անվճար
Առաքումը դեպի ՀՀ մարզեր և Արցախ՝ 500 դրամ
1889 թվականին լույս տեսած «Երեքը մի նավակում՝ չհաշված շունը» վեպը հումորային պատմություն է Ջերոմ Ք. Ջերոմի Թեմզա գետով երկշաբաթյա նավարկության մասին՝ Քինգսթոնից Օքսֆորդ և հակառակ ուղղությամբ: Ի սկզբանե նախատեսված էր, որ գիրքը պետք է լիներ տեղանքի պատմությունը ներկայացնող լուրջ ճանապարհորդական ուղեցույց, սակայն հումորային տարրն այնքան գերակշռող եղավ, որ լուրջ և փոքր-ինչ սենտիմենտալ հատվածները կարծես շեղում լինեին վեպի զավեշտական բնույթից:
Երեք տղամարդկանց նախատիպ են ծառայել հենց ինքը Ջերոմը և իր երկու ընկերները՝ Ջորջ Ուինգրեյվը (Բարքլիզ բանկի գլխավոր մենեջերը) և Կառլ Հենչելը (Լոնդոնում տպագրական բիզնեսի հիմնադիր՝ գրքում Հարիս անվանմամբ), որոնց հետ հաճախ Ջերոմը նավակով ուղևորությունների էր գնում: Մոնթմորենսի անունով շունը միանգամայն մտացածին կերպար է, սակայն, ինչպես Ջերոմն է խոստովանում, այն կերտվել է ներքին գիտակցական մի տարածքում, որտեղ բոլոր անգլիացիներն ունեն այդ շան տիպարից մի մասնիկ:
«Երեքը մի նավակում» վեպի հաջողությունը ոգեշնչեց Ջերոմին, և 1900թ. նա հրատարակեց գրքի շարունակությունը՝ Գերմանիայում հեծանվային շրջագայության մասին՝ «Երեքը զբոսանքի ժամանակ» վերնագրով (հայտնի է նաև «Երեքը անիվների վրա» անվանմամբ):