Քեն Բլանչարդ, Սպենսեր Ջոնսոն «Նոր՝ մենեջեր «Մեկ րոպեն»»
- Price: 2800 AMD
-
Quantity:
remove addshopping_cart Add to Cart
- Unit: pcs
- Brand: Էդիթ Պրինտ
- Sku: 0203
Առաքումը Երևանում՝ Անվճար
Առաքումը դեպի ՀՀ մարզեր և Արցախ՝ 500 դրամ
Տասնամյակներ շարունակ «Մենեջեր «Մեկ րոպեն»» գիրքն օգնել է միլիոնավոր մարդկանց առավել հաջողակ լինել իրենց մասնագիտական և անձնական կյանքում: Թեև գրքի հիմքում դրված սկզբունքները ժամանակ չեն ճանաչում, մեր աշխարհը կտրուկ փոխվել է գրքի առաջին հրատարակումից հետո: Այսօր ձեռնարկությունները, անկախ ռեսուրսների սակավությունից, պետք է կարողանան ավելի արագ արձագանքել, որպեսզի շարժվեն անընդհատ փոփոխվող տեխնոլոգիաներին և գլոբալացմանը համընթաց:
Այդ իսկ պատճառով Քեն Բլանչարդը և Սպենսեր Ջոնսոնը վերահրատարակել են «Մենեջեր «Մեկ րոպեն»» գիրքը` կարևոր դասերը նոր սերնդին նորովի ներկայացնելու համար: Իրենց հակիրճ, հեշտ ընթերցվող պատմության մեջ նրանք ընթերցողին սովորեցնում են գործնական երեք գաղտնիք՝ մարդկանց առաջնորդելու համար, և բացատրում են, թե ինչու են այս մեթոդները շարունակում աշխատել:
«Նոր՝ մենեջեր «Մեկ րոպեն»» գիրքը համարվում է երբևէ հրատարակված ամենահաջողակ մենեջմենթի գրքերից: Դուք կսովորեք երեք հեշտ կիրառելի մենեջմենթի մեթոդներ, որոնք արդեն փոխել են միլիոնավոր մարդկանց կյանքեր: