0
Basket
search

Օմար Խայամ «Քառյակներ»

(0)
  • Price: 5000 AMD
  • Quantity:
    remove add
    shopping_cart Add to Cart
  • Unit: pcs
  • Brand: Անտարես
  • Sku: 0021

Առաքումը Երևանում՝ Անվճար

Առաքումը դեպի ՀՀ մարզեր և Արցախ՝ 500 դրամ

 

Օմար Խայամը (1040-1129) Իրանական պոեզիայի փառքը հանդիսացող չորս նշանավոր բանաստեղծներից մեկն է (Ֆիրդուսի, Սաադի, Հաֆեզ, Խայամ): Լինելով իր ժամանակի անվանի գիտնականներից մեկը, նա այսօր, հատկապես իր քառյակներով, հայտնի է ամենից առաջ որպես արևելյան մեծանուն իմաստուն, և արդեն քանի հարյուրամյակ ողջ աշխարհում հետաքրքրությունը չի մարում նրա անձի ու ստեղծագործության հանդեպ:
Մեզանում ևս, դեռևս 19-րդ դարասկզբից, թարգմանիչները անդրադարձել են Խայամին, բայց ինչպես փորձը ցույց է տալիս, համաշխարհային գրականության նշանավոր ստեղծագործությունները ժամանակ առ ժամանակ թարգմանիչներին հիշեցնում են իրենց մասին, «ստիպում» նոր թարգմանություններ անել՝ տվյալ ժամանակի ըմբռնումներին, լեզվամտածողությանը ավելի հարազատ: Այնպես որ անսպասելի չէ բանաստեղծ, թարգմանիչ, Հայաստանի գրողների միության և Ս. Էջմիածնի «Կանթեղ» թարգմանական մրցանակի դափնեկիր Լևոն Բլբուլյանի անդրադարձը Օմար Խայամի նշանավոր քառյակներին:

Էջեր՝ 368
Կազմ՝ կոշտ
Լեզու՝ արևելահայերեն

Rating

0 reviews
keyboard_arrow_up