0
Basket
search

Վազգեն Սարգսյան «Էս ի՞նչ եք անում, տղերք»

(0)
  • Price: 4900 AMD
  • Quantity:
    remove add
    shopping_cart Add to Cart
  • Unit: pcs

Առաքումը ՀՀ ողջ տարածքում՝ Անվճար

Գրքի յուրաքանչյուր տողում տրոփում է պետականության ու երկրի ապագայի համար մտահոգված գրողի և քաղաքացու անհանգիստ սիրտը:


Հեղինակի ողբերգական մահվանից գրեթե 20 տարի անց տպագրված այս ժողովածուն սկսում է «Հացի փորձություն» վիպակից եւ ավարտվում 1999-ի հոկտեմբերին լույս ընծայված «Պատմության սկիզբն ու շարունակությունը» հայտնի հրապարակախոսական հոդվածով:

«Ես ասում եմ՝ ցավը տանեմ մեր ժողովրդի, ծով համբերություն ունի, ապրող ու ապրեցնող ժողովուրդ է, արժանի լինենք իրեն:
Ես ասում եմ՝ դավաճանություն է ժողովրդին ներշնչել, թե ինքը փոքր է ու անզոր: Երեք միլիոն թե երեք հարյուր միլիոն՝ օրհասի պահին պայքարողը շատ-շատ մեկ միլիոնն է: Իսկ մեկ միլիոն անձնուրաց պայքարող ազգն իր միջից կարող է հանել: Ապացուցված բան է:
Մի բան է միայն անհրաժեշտ. սնապարծության և արկածախնդրության փոխարեն` լրջմտություն և պատասխանատվություն: Որպեսզի դուրսպրծուկները կուրծք ծեծելու ասպարեզ չունենան: Որպեսզի ինքնապաշտպանության գործը չվերածվի ինքնասպանության: Էս գործը պետական մոտեցում է պահանջում և ենթադրում է պետականություն: Պահը չկորցնենք, հապաղելը հանցագործություն է, տղերք»: -Վազգեն Սարգսյան

© ՎԱԶԳԵՆ ՍԱՐԳՍՅԱՆ
 

Rating

0 reviews
keyboard_arrow_up