Ռեյ Բրեդբըրի «Մարսյան քրոնիկոնը»
- Price: 4000 AMD
-
Quantity:
remove addshopping_cart Add to Cart
- Unit: pcs
- Brand: Անտարես
- Sku: 0056
Առաքումը Երևանում՝ Անվճար
Առաքումը դեպի ՀՀ մարզեր և Արցախ՝ 500 դրամ
Ամերիկացի հռչակավոր գրող Ռեյ Բրեդբըրիի «Մարսյան քրոնիկոնը», որը հեղինակը հումորով կոչել է «վեպ ձևացող պատմվածաշար», XX դարի լավագույն գրքերից մեկի համարումն ունի: «Կարմիր մոլորակի» նվաճման այս ֆանտաստիկ տարեգրության մեջ, ինչպես նկատել է աստղագետ Կարլ Սագանը, «Մարսը յուրատեսակ առասպելական ասպարեզ է, որտեղ մարմնավորվել են մեր երկրային հույսերն ու երկյուղները»: Ավելին, առաջին անգամ 1950-ին լույս տեսած «Մարսյան քրոնիկոնը» մերօրյա աշխարհի ֆոնին լիովին արդիական հնչողություն է ձեռք բերել: Քաղաքակրթությունների բախման և ողբերգական կործանման պատմությունը Բրեդբըրին ներկայացնում է իր նրբահյուս արձակին հատուկ խորունկ մարդկայնությամբ, փիլիսոփայական շնչով և անմոռանալի բանաստեղծականությամբ:
Էջեր՝ 300
Կազմ՝ կոշտ
Լեզու՝ արևելահայերեն