0
Basket
search

Ջեկ Լոնդոն «Ծովագայլը»

(0)

Առաքումը Երևանում՝ Անվճար

Առաքումը դեպի ՀՀ մարզեր և Արցախ՝ 500 դրամ

Ջեք Լոնդոնի «Ծովագայլը» վեպը առաջին անգամ տպագրվել է 1904 թվականին: Այն կարելի է համարել արտասահմանյան արկածային գրականության լավագույն ստեղծագործություններից: Դեպքերը տեղի են ունենում 1893թ. Խաղաղ օվկիանոսում:

Ճակատագրի բերումով որսագողությամբ զբաղվող առևտրային նավի վրա են հայտնվում տարբեր բնավորության և հակումների տեր մարդիկ, որոնց միջև խրթին հարաբերություններ են՝ կյանքի նկատմամբ տարբեր հայացքներ ունենալու պատճառով: Նրանք չեն կարող թաքնվել կամ փախչել այդտեղից, ուր ամեն վայրկյան կյանքի ու մահվան պայքար են մղում՝ մի կողմից բնության արհավիրքների, մյուս կողմից՝ մարդկային դաժան ու արատավոր երևույթների դեմ: Այս դժվարին պայմաններում է բացահայտվում յուրաքանչյուրի իրական դեմքը, կրքերի գերլարումը հասցնում է մեծ պոռթկումների:

Երիտասարդ գրող Հեմֆրի Վան-Վեյդենը «Մարտինեզ» շոգենավով Սան Ֆրանցիսկոյից ճամփորդության է մեկնում դեպի Միլլ-Վիլլի՝ ընկերոջ ամառանոց, երբ ճանապարհին նավը խորտակվում է, և նրան փրկում է «Ուրվական» անունը կրող առևտրանավը, որի նավապետը սարսափազդու Գայլ Լարսենն էր: Այս նավի վրա մշտապես կռիվ է մղվում նավապետի ու նավի անդամների միջև: Այդ պայքարում էլ կոփվում է Վան-Վեյդենի բնավորությունը:

Rating

0 reviews
keyboard_arrow_up