0
Basket
search

Շառլ Ազնավուր « Մեղմ շշուկով »

(0)
  • Price: 4800 AMD
  • Quantity:
    remove add
    shopping_cart Add to Cart
  • Unit: pcs

 

Առաքումը Երևանում՝ Անվճար

Առաքումը դեպի ՀՀ մարզեր և Արցախ՝ 500 դրամ

2009 թվականին Ֆրանսիայում հրատարակված այս գրքում Շառլ Ազնավուրն անկեղծորեն խոսում է իր ընտանիքի անցյալի ու իր կարիերայի մեկնարկի դժվարությունների մասին։ Կարծես «կինոյի լեզվով» գրված այս գիրքն իսկապես վավերագրական վեպ է. ահա փոքրիկ Շառլը Լատինական թաղամասի իրենց նեղլիկ բնակարանում ծնողների ու քրոջ՝ Աիդայի հետ, Կարդինալ Լեմուան փողոցի Թատերական դպրոցում առաջին դերը, թատերական հյուրախաղերը։ Հետո՝ առաջին քայլերը շանսոնում, որը համարում էին «արվեստի երկրորդական տեսակ», եւ առաջին հոդվածներն «անդուր» արտաքին ու «զարհուրելի» ձայն ունեցող «ոչ ժողովրդական» երգերի «ձախողակ» կատարողի մասին, որը ելույթներ էր ունենում կաբարեներում եւ գիշերային ակումբներում: Հետո եկան հաջողությունը, փառքը, եւ իրար հաջորդեցին անհամար համերգները: Ամենասիրելին 1963 թվականին ԽՍՀՄ-ում տված առաջին համերգն էր։ Ազնավուրը գրքում բացատրում է, թե ինչու։ Նա պատմում է իր ստացած կյանքի դասերի եւ ճակատագրի հեգնանքի մասին, թե ինչպես է դպրոցական կրթությամբ ինքնուսը մի քանի տասնամյակ անց դառնում երեք համալսարանի պատվավոր դոկտոր: Խորհում է Շառլ Կրոյի երաժշտական մրցանակի մասին 20 տարի երազելու եւ այդ մրցանակից հրաժարվելու մասին։ Ազնավուրն անկեղծ զրույց է բացում ժամանակակից բարքերի, նորելուկ աստղերի, ինքնագովազդի եւ, իհարկե, սիրո մասին։

Rating

0 reviews
keyboard_arrow_up