Իմ առաջին ատլասը
- Price: 4200 AMD
-
Quantity:
remove addshopping_cart Add to Cart
- Unit: pcs
- Brand: Անտարես
Երկիր մոլորակն իր աշխարհագրությամբ, քաղաքական բաժանմամμ, տնտեսությամբ, ժողովուրդների սովորություններով ու առանձնահատկություններով, արտասովոր երևույթներով ու բացառիկ իրադարձություններով... Եվ սա դեռ ամբողջը չէ: «Իմ առաջին ատլասը» գրքում ներկայացված են նաև տեղեկություններ աշխարհի ամենաերկար գետի, ամենաբարձր լեռան ու ջրվեժի, ամենակարճահասակ ազգության, ամենափոքր պետության, ամենագեղեցիկ ճարտարապետական կառույցների և այլ ամենա-ամենա-ամենաների մասին: Առավել ծավալուն են ներկայացված հայ ժողովրդի անցյալն ու ներկան, մեր պատմության ու մշակույթի կարևորագույն դրվագները:Նախատեսված լինելով երեխաների ու պատանիների համար` միաժամանակ «Իմ առաջին ատլասը» գիրք է բոլորի համար: Գիրք, որը Ձեր և Ձեր երեխաների ժամանակը կդարձնի բովանդակալից, կհարստացնի իմացական ոլորտը, աշխարհի մասին ունեցած պատկերացումները կդարձնի առավել շոշափելի և իրական: Սա նաև գիրք է, որտեղ բոլոր ազգերի ու ժողովուրդների համար Երկիր մոլորակը դիտարկվում է որպես մեկ միասնական տուն, որպես մեկ ընտանիք, ինչն, անշուշտ, համահունչ է 21-րդ դարի ոգուն:
Էջեր՝ 64
Կազմ՝ կոշտ
Լեզու՝ արևելահայերեն