Առաքումը Երևանում՝ Անվճար
Առաքումը դեպի ՀՀ մարզեր և Արցախ՝ 500դրամ
Հայազգի Արթուր Ադամովը ժամանակակից եվրոպական աբսուրդի թատրոնի նշանավոր դեմքերից է. նա հայ ընթերցողին ներկայանում է պիեսների առաջին ծավալուն թարգմանությամբ։ Թարգմանված պիեսներն ընտրված են հեղինակի տարբեր ժողովածուներից, որ պայմանավորված է դրանց լեզվաոճական յուրահատկություններով։ Ադամովի պիեսներում խորագույնս արտացոլված են մարդ–անհատի հոգեկան աշխարհի երկատվածության, երազի և իրականության բախման, հասարակությունից անխուսափելի ինքնամեկուսացման և, ի վերջո, երկրային կյանքի ունայնության գաղափարները, որոնք կազմում են աբսուրդի թատրոնի գաղափարական առանցքը։
Թարգմանությունը ֆրանսերենից` Սաթէ Խաչատրյանի
Էջեր` 480
Կազմ` կոշտ
Չափեր` 17,5x25 սմ
Լեզու` արևելահայերեն
Հրատարակված է` 2017