0
Basket
search

Թաներ Աքչամ «Սպանության հրամաններ»

(0)
  • Price: 4800 AMD
  • Quantity:
    remove add
    shopping_cart Add to Cart
  • Sku: 0235

Առաքումը Երևանում՝ Անվճար

Առաքումը դեպի ՀՀ մարզեր և Արցախ՝ 500 դրամ

Այս աշխատությունը հստակեցնում է Ցեղասպանության իրադարձություններին վերաբերող փաստերն ու ճշմարտությունը։ Ներքին գործերի նախարար Թալեաթ փաշայի ստորագրած սպանության հրամանների ու օսմանյան պաշտոնյա Նայիմ էֆենդու հուշերի իսկությունն այս հարցում երկար ժամանակ ամենավիճելի թեմաներից էր։ Ժխտողականները մշտապես պնդում էին, որ այս փաստաթղթերն ամբողջապես կեղծիք են, և որ հայերը դրանք ստեղծել են իրենց պնդումները հիմնավորելու համար։ Թաներ Աքչամի ներկայացրած ապացույցները հերքում են այդ պնդումներն ու հստակ ցույց տալիս, թե ինչու այդ փաստաթղթերը, որպես հայերի հանդեպ օսմանաթուրքական կառավարության ցեղասպան մտադրության ապացույց, պետք է համարել իրական։ Այս առումով աշխատությունը կոտրում է ժխտողականության հիմնաքարն ու եւս մեկ անգամ ապացուցում Հայոց ցեղասպանության պատմական իրողությունը:

Rating

0 reviews
keyboard_arrow_up