0
Basket
search

Արմեն Գասպարյան «Կովկասի արքան»

(0)

Առաքումը Երևանում՝ Անվճար

Առաքումը դեպի ՀՀ մարզեր և Արցախ՝ 500 դրամ

 

Ալեքսանդր Մանթաշյանց՝ բարեգործ գործարար, որի հետ հաշվի են նստել ժամանակի հզորները՝ բարոն Էդմոն դը Ռոտշիլդը, Ալֆրեդ Նոբելը, Գալուստ Գյուլբենկյանը և մյուսները: 20-րդ դարի սկիզբն առավել դժվար ու խառնակ էր հայերի համար:

Մի կողմից անվերջ փորձությունները, գոյապայքարը, որոնք հենց նույն դարի սկզբում վատ վերջաբան էին ունենալու, մյուս կողմից էլ՝ նախորդ դարում իրենց ուղին դժվարությամբ հարթած շատ հայեր դարասկզբին հասել էին իրենց բարձունքին՝ թե՛ ֆինանսական, թե՛ մտավոր գործունեության ոլորտներում:

Ահա մի այսպիսի հակասական ժամանակաշրջանի հերոսներ են նաև այս գրքում ներկայացված իրական կերպարները, որոնց կարողացավ գաղափարապես ու գործունեությամբ իր շուրջը համախմբել «Կովկասի արքան»։ Լինել «արքա» մի վայրում և մի ժամանակահատվածում, երբ ամենաբարձր տիտղոսը կայսրության փոխարքան է, թերևս անկարելի է։ Բայց ոչ Մանթաշյանցի համար:

…Քանի որ նրա հաղթանակի գրավականը ոչ թե փողն էր կամ անձնական երջանկությունը, այլ այդ նույն փողը ազգին, ազգային վեհ գաղափարներին ու նպատակներին ծառայեցնելը:

Rating

0 reviews
keyboard_arrow_up