Գրքարշավ
Գրքարշավ ակումբը ամեն ամիս ուղևորվում է Հայաստանի թաքնված տեսարժան վայրեր ու գյուղական բնակավայրեր՝ բնության մի գողտրիկ անկյունում նախապես ընտրված գիրքը քննարկելու:
Գրքարշավի շրջանակներում ակումբը այցելում է թանգարաններ, վանքեր, պատմամշակութային այլ կոթողներ, գրադարաններ և ժամանցային հետաքրքիր կենտրոններ:
Գրքարշավ ակումբի առաքելություններից մեկն է կատարել այց գյուղական բնակավայր, հավաքել իր շուրջ գյուղի երիտասարդներին և միասին ունենալ գրքի քննարկում: Ամենաակտիվ մասնակցին տրվում է մրցանակ՝ գրքի տեսքով:
Ակումբին միանալու համար պարզապես հետևիր էջի նորություններին ՝